ՏԱՎՈՒՇ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
4 ՏԱՐԵԿԱՆ Է
4 տարի առաջ հայկական հեռուստատեսության շարքը համալրեց «Տավուշ» հեռուստաընկերությունը՝ Տավուշ աշխարհի տեղեկատվական, ճանաչողական, ուսուցողական, խորհրդատվական, հետաքննական, կանաչ, սահմանապահ մեդիան։ Ավելի քան 5 տարի Տավուշը չուներ իր հեռուստաալիքը, իսկ 2020 թվականի ապրիլի 15-ին վերագործարկվեց ու եթեր վերդարձավ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը՝ իր առջև խնդիր դնելով մարդկանց իրազեկել անվտանգային, կրթական ու մշակութային, տնտեսության, սոցիալական ոլորտների, մարզային ու համայնքային խնդիրների, երիտասարդների, կանանց, հաշմանդամների, քաղաքների ու գյուղերի կյանքի , Տավուշում ընթացող ու սպասվելիք ծրագրերի մասին:

Տավուշցիների հետ, տավուշցիների համար, տավուշցիների մասին:

Ընդլայնվեց աշխատակազմը, ստեղծվեցին բազմազան, բազմակողմանի բովանդակությամբ, բազմաժանր հաղորդումներ։ Մենք սիրում ենք մեր հեռուստադիտողին: Մանուկներին, որոնց համար ընտրում ենք լավագույն ուսումնական ու ճանաչողական, մարզական ու գիտահանրամատչելի հաղորդումները, ֆիլմերը, մուլտերը, համերգները: Երիտասարդներին, կանանց, տղամարդկանց, տարեցներին, յուրաքանչյուրին հրամցնելով նախընտրելին՝ հաշվի առնելով տարիքը, մասնագիտությունը, հետաքրքրությունների շրջանակը, մատուցում ենք նորն ու ավանդականը, ազգային ու համամարդկային արժեքները, լավագույնն ու նորագույնը:

ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՏԱՎՈՒՇ
Մեր գործունեության յուրահատկությունն ու մեծ տարբերությունը մյուսներից՝ աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության և հարմարվողականության ու կայուն զարգացման ծրագրերի ներկայացումն է, քաղպաշտպանական, անվտանգության և դիմակայունության թեմաներ, հաղորդումներ, ֆիլմեր, հոլովակներ, Արտակարգ ալիքի չհնացող հաղորդումները, միջազգային առաջավոր փորձը: Նշանաբանն է՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ընդհանուր խորագիրն է՝ Տավուշը՝ անվտանգության գոտի:
Դիմակայուն Տավուշ | Պատկերաշար |
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՑ
Ռեսուրս, հնարավորություն և հարթակ․ Տավուշ Մեդիայի մրցույթի ամփոփումը
2022 թվականի տարեսկզբին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ապրող պատանի-երիտասարդ լրագրողների համար «Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան հայտարարեցին մրցույթ: Տավուշի մարզի սահմանամերձ շրջանների 15-30 տարեկան պատանիներին ու երիտասարդներին տրվեց բացառիկ հնարավորություն` սեփական բնակավայրում իրականացնել լրագրողական աշխատանք՝ ներկայացնելով Տավուշի գյուղերն ու մարդկանց։
Հաղթողները ստացան մրցանակային ամբողջ փաթեթը` 4 նկարահանող տեսախցիկ, 4 մոնտաժային համակարգիչ, (կից պարագաներ՝ բարձրախոսներ, կրիչներ, եռոտանիներ), համապատասխան ուսուցում՝ Տավուշ Մեդիայի գրասենյակում և սեփական բնակավայրից համագործակցելու ու վարձատրվելու հնարավորություն։
Այս ընթացքում (2022-2024) երիտասարդ թղթակիցներն ավելի քան 150 տեսանյութ են պատրաստել։
ԿԱՆԱՉ ՈՒ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՏԱՎՈՒՇ
2022 թվականին ձևավորվեց «Կանաչ և դիմակայուն Տավուշ» կոալիցիան։ «Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան իրենց համագործակցությունը և տեղեկատվական խողովակներն առաջարկեցին Տավուշի մարզում գործող գործընկեր-հասարարական կազմակերպություններին՝ ի նպաստ մարզում տեղական ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող և համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող քաղաքացիների ձևավորման։
Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև ստեղծվեց կոալիցիա՝ «Կանաչ և Դիմակայուն Տավուշ» խորագրով
Տավուշ ՀԸ հիմնադրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ՝ 2022 թվականին գործընկեր կառույցները ստորագրեցին «Կանաչ ու Դիմակայուն Տավուշ» կոալիցիային միանալու հուշագիրը` հիմք դնելով համագործակցության նոր ոլորտների: (Կոալիցիայի շրջանակում պատրաստվել են գործընկերներին ներկայացնող 100-ից ավելի հեռուստահաղորդումներ):
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՎՈՒՇԻՑ
Տավուշ հեռուստաընկերությունն առաջինն է իրազեկում ու տեղեկացնում իր հեռուստադիտողներին տեղական վերջին ու թարմ նորությունների մասին: Ունենալով հեռուստադիողների ու հետևորդների վստահությունը՝ մենք շարունակելու ենք պատասխանատու կերպով տրամադրել ճշգրիտ ու ամբողջական տեղեկատվություն` հավատարիմ մնալով հաշվետու, թափանցիկ և վստահելի լինելու մեր սկզբունքներին: (Շուրջ 450 ռեպորտաժ 4 տարվա ընթացքում)
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՏԱՎՈՒՇ
Պետական, մասնավոր, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ցուցաբերած տարաբնույթ աջակցությունները, որոնք բնակչության խոցելի խմբերի համար են նախատեսված, Տավուշ Մեդիան դրանք հավաքագրել և ներկայացրել է հանրությանը՝ նրանց աշխատանքը դարձնելով առավել արդյունավետ ու թիրախային։
Նախագծի շրջանակում ստեղծված «Զրույցներ հոգեբանի հետ» շարքը ևս մեկ քայլով բարձրացրել է բնակչության բարոյահոգեբանական դիմակայունությունը։
ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱՆ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Քառամյա գործունեության ընթացքում ընդունելով դպրոցականների և ուսանողների, նրանց ծանոթացրել ենք հեռուստատեսային աշխատանքին ու խոսելով մեդիայի և մեդիագրագիտության մասին։ Այս ընթացքում նաև Տավուշ Մեդիայի լրագրողներն են այցելել Տավուշի համայնքներ՝ անցկացնելով մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ։ Մեր ստուդիայում հաճախ իրականացվում են նաև վերապատրաստումներ՝ անվտանգության վարքականոնների, փաստերի ստուգման, հետաքննական լրագրության թեմաներով։
Շրջայց և փորձի փոխանակում պատանիների համար. Տավուշ Մեդիայում կրկին հյուրեր ունեինք
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՎՈՒՇ
Երիտասարդները Տավուշ Մեդիայի գործունեության առանցքում են․ «Երիտասարդ քաղաքացի» նախագծի շրջանակում ստեղծվել է Տավուշի մարզի Երիտասարդական խորհուրդը, որով Տավուշ Մեդիան ստանձնել է նաև երիտասարդների զորեղացման, նրանց մասնակցային ու ներգրաված դարձնելու հանձնառությունը։
ՍԻՐՎԱԾ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԵՐ
Տավուշ հեռուստաընկերությունը շարունակում է պատրաստել ու ներկայացնել հայտնի ու սիրված հաղորդաշարերը՝ «Մեր բարբառն ու բարքերը», «Տղերքը» «Քննարկում Տավուշ ՀԸ եթերում», «Մակարդակով կոֆե», «Տավուշեցիները», «Աշխարհի ծայրերից», «Տավուշյան էսքիսզներ», «Հեքիաթներ տավուշյան բարբառով», «Տավուշի համը», «Խոսք ու զրույցը», «Տավուշոտ պոեզիան», որոնց ավելացավ նաև «Քո իրավունքը»։
Հեռուստահաղորդումներից զատ՝ Տավուշ TV-ի եթերը մերթընդմերթ ընդմիջվում և զարդարվում էր արվեստի գործերի ներկայացմամբ։ Մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով մեր եթերում էլ ավելի հաճախ ցուցադրվում են ժողովրդական արվեստի գործերը՝ «կենդանացած», նոր շնչով ու խոսքով։ «Տարվա հոբելյաններ» շարքը նույնպես միտված է մշակութային հարուստ ժառանգության ջատագովմանը՝ հուշում-հիշեցում՝ ովքեր են մեր մեծերը:

ՄԵՐ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Առաջինն ու գլխավորը՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ
  • հայկական՝ մայրենի լեզու, հայրենի բարբառ, հանրամատչելի գրաբար,
  • ազատ, անկախ, բազմազան, արդար, կոռեկտ,
  • արժանապատիվ, արժանահավատ, հուսալի, պատասխանատու,
  • վստահելի, թափանցիկ, հաշվետու, բաց ու համագործակցելի,
  • ստեղծագործ-ստեղծարար- արարող, կայուն զարգացող, նորարար,
  • հայրենաճանաչ-հայրենասեր, ամուր արմատներով
  • աշխարհ տեսած, փորձառու, անընդհատ սովորող,
  • հետազոտող, վերլուծող, նախաձեռնող,
  • ազնիվ, բարոյական ու որակյալ բովանդակությամբ,
  • հավատարիմ՝
  • ազգային, ժողովրդավարական և համամարդկային արժեքներին,
  • մարդու իրավունքներին,
  • լրագրողական էթիկային,
  • ասելիքով և ասելիքը տեղ հասցնելու կարողությամբ,
  • ներգրավված ու ներառական,
  • օբյեկտիվ, անկողմնակալ, անաչառ, հանդուրժող,
  • պրոֆեսիոնալ․․․
ՏԱՎՈՒՇ TV-ԻՆ՝ ՁԵՐ ՏԱՆ ԱՆԴԱՄ
Ձեզ հետ միասին մենք շարունակելու ենք արարել ու ստեղծել ամենատավուշյան, բազմազան ու որակյալ բովանդակությամբ, սիրով ու Տավուշի ինքնատիպ ջերմությամբ լեցուն, արժանահավատ, արժանապատիվ, պատասխանատու հեռուստահաղորդումները Ձեզ հետ, ձեր մասին, ձեր խնդիրների ու հոգսերի մասին, ձեր գործի, հաջողությունների, դժվարությունների, նախաձեռնությունների ու երազանքների մասին: Ու այսօր, արդեն 4 տարեկան Տավուշ հեռուստաընկերությունը տավուշեցու ընկերն է, բարին կամեցողը, օգնության ձեռք մեկնողը, ցավն ու տխրությունն ապրումակցողը, ուրախություն կիսողն ու հնարավորություն ընձեռողը։

ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱՅԻ ԿԱՅՔՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԸ
Ինչի մասին էլ, որ պատմենք, ինչ աշխատանքներ էլ որ լինեն, դրանց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Տավուշ Մեդիայի կայքում՝ www.tavushmedia.am, յութուբյան ալիքում և սոցիալական ցանցերում:
Կարճ ժամանակահատվածում Տավուշ ՀԸ իր ներկայությունն ապահովվեց սոցիալական հարթակներում (Ֆեյսբուք, Յութուբ, Ինստագրամ ու ՏիկՏոկ) և այսօր էլ օր-օրի ընդլայնում է իր հետևորդների թիվն ու աշխարհագրական ընդգրկումը։
Մենք ձեզ համար ենք աշխատում, ու մեզ համար չափազանց կարևոր է ձեր կարծիքը, և հենց այս տոնական օրերին հաճույքով կլսենք ձեր դիտողություն-դիտարկումները, առաջարկ-քննարկումները, ինչու չէ, նաև՝ ցանկություններն ու բարեմաղթանքները:


© 2024 All Rights Reserved
tavushmedia.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website